Posted in Без рубрики

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

Հանրակրթական կամուրջները մեզ տարել էին Թբիլիսի: Թբիլիսիի 98 դպրոցի և կրթահամալիրի միջև իրականացվող նախագծերի միջոցով բարեկամացել ենք: Այս նախագծով առաջին անգամ էի Թբիլիսիում և տպավորված եմ: Ինձ համար հատկապես հետաքրքիր էր տասնամյա պատմության կլոր սեղանն ու մեր էկոնախագծի ներկայացումը: Դիտեք իմ ռեպորտաժը:

 

Հետաքրքիր էին նաև զբոսանքները Թբիլիսիում: Ապրում ես հայկական թաղամասում, լսում հայերեն խոսք, որը տարբերվում է մեր առօրյա խոսակցականից: Մեր վրաց ընկերները ոգևորությամբ էին ցույց տալիս ամեն հայկական բան` սուրբ Գևորգ եկեղեցին, Էջմիածինը, Սայաթ Նովային նվիրված հուշարձանը և հայկական պանթեոնը: Թումանյանի մոտ Թումանյանով: Դիտեք մի քանի կադր պանթեոնից:

 

 

Չգիտեմ ինչքանով կարողացա փոխանցել թբիլիսիյան տպավորություններս: Համոզված եմ, որ ինչ էլ գրեմ, նկարեմ ու պատմեմ, մեկ է իրական զգացողություններն ուրիշ են:

Leave a comment