Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Կետադրություն

Սրընթաց կառքի մեջ՝ ինքնամփոփ նստած Սմբատը՝ դարձյալ գնում էր հանքերը: Թեև միջօրե էր և թուխպերի արանքից երբեմն- երբեմն երևում էր արևի՝ ասես ձմռան ցրտից գույնը գցած սկավառակը, սակայն փչում էր հյուսիսարևելյան սարսռուն քամի: Ճանապարհի աջ կողմում՝ օձագալար խճուղուց այն կողմ, ձգվում էին նավթահանքերը՝ մրի և շոգու խառնուրդով ծածկված: Դեպի ձախ ամայի ավազուտներ էին և լերկ բարձրավանդակներ՝ դժնատեսիլ, մռայլ, տխուր: Երկիրը ձմռան ցրտերին զրկվելով կանաչից, ասես հագել էր ցնցոտիներ, որից ավելի էր սաստկանում Սմբատի սիրտ կրծող թախիծը: Նա օրըստօրե ավելի դժբախտ էր զգում իրեն: Ի՞նչ հրաժարվել՝ հոր ամբողջ կյանքում կուտակած, և այժմ իր ձեռքն անցած անբավ հարստությունից: Երբեք: Ուրանալ զավակներին, որոնց հիշելիս անգամ սիրտը թրթռում էր:

Մի անհաղթելի զորություն անընդհատ դրդում էր մտքում կրկնել, մի՞թե ելք չկա այս դրությունից:

Կառքը ցնցվելով ու ոստոստալով ընթանում էր խորդուբորդ ճանապարհով: Մերթընդմերթ, նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հոսող նավթի ձայնն էր՝ միօրինակ, տաղտկալի: Ամենուրեք հնչող խառնիճաղանջ ձայները, կաթսաների թշշոցը, մարդկային անհեթեթ իրարանցումը, եռուզեռը թվում է, մնացածին դժողքը դարձրել էին իրական: Բախվելով երկաթյա պատերին՝ դույլերը դղրդյունով իջնում էին խավարչտին անդունդը, ուր սառնորակ աղբյուրների փոխարեն հոսում էր սև ոսկի և խուլ շառաչյուններ արձակելով՝ նորից բարձրանում՝ լի թանկարժեք հեղուկով: Թվում էր, այդ ձայները միանալով ասում էին Սմբատին.

– Դու դժբախտ ես:

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Կետադրություն

– Այժմ, երբ ամեն ինչ գիտես, սիրելի Աշխեն, կասեմ ինչու եկա և ուր եմ գնում: Երկու սիրելիներ կանգնած են իմ առջև, մեկը՝ վտանգի մեջ գտնվող իմ բզկտված հայրենիքը, մյուսը՝ վտանգի մեջ գտնվող սիրելի կինը՝ դու: Երկուսն էլ թանկ, երկուսն էլ սիրելի: Երկուստեք կանչում են ինձ, և ես երկմտում եմ դեպի որը գնալ, որովետև երկուսի համար էլ ուխտել եմ անձնազոհություն: Ահա իմ սրտագին իղձերը, իմ ամենաջերմ փափագները բացում եմ քո առջև սիրելիս, դու ցույց տուր ճանապարհը, թե դեպի որը գնամ:

Աշխենը համակ ուշադրություն դարձրած ունկնդրում էր սիրած երիտասարդի խոստովանությունը՝ հիացմունքով լի հայացքը սևեռած նրա գունատ դեմքին: Լսելով վերջին խոսքերը՝ Աշխենի կրակի պես բոցկլտուն աչքերն արցունքներով թրջվեցին:

– Դեպի հայրենիքի փրկության գործը,- առանց հապաղելու պատասխանեց օրիորդը՝ ոգևորված ձայնով: Դու ինձ արժանի չես լինի Սամվել, եթե արյունդ չխառնես այն անբավ հեղեղների հետ, որ պիտի հեղվեն մեր աշխարհի ազատության համար:

Օրիորդը դարձավ ավելի վճռական.

– Ես ևս արժանի չեմ լինի քեզ Սամվել, եթե չպայքարեմ հանուն արդար վրեժխնդրության:

– Աշխարհի բոլոր երանությունները միասին չէին կարող ինձ այսպես ցնծություն պատճառել, ինչպես քո վերաբերմունքը, սիրելի Աշխեն: Խոսքերդ սիրտս լցնում են սրբազան հպարտությամբ և ուրախությամբ, համոզվում եմ մեկ անգամ ևս, որ վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը:

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Ուշքի արի ,աշխա´րհ․․․

Մեկ գիշեր, հա հենց մեկ գիշեր անհրաժեշտ եղավ, մի ամբողջ ազգի համախմբման համար։ Մեկ գիշեր, որը փոխեց բոլորիս հետագա մեկ ամիսը. օրեր, որոնք, միմյանցից ոչինչով չեն տարբերվում։ Օդը կանգնել էր, կանգնել է  քաղաքում դեռ պատերազմի առաջին օրերից, մենք ժպտում  ենք ուժեղ երևալու համար, սակայն աչքերը մատնում  են հոգում տեղի ունեցող խելագարության հասցնող խառնաշփոթը։ Ժամանակը սովորականից արագ է անցնում, ժամային գոտին վերացել է մեզ համար։ Ունենք մեկ ընդհանուր գերնպատակ՝ պինդ պահել թիկունքը, որ սահմանն ավելի ուժեղ լինի։ Մենք սկսեցինք շարժվել պատերազմի հետ միասին, նայել այդ ամենին ու դադարել վախենալուց։ Մեք դարձանք մի ընտանիք, որտեղ կար սեր, սեր առ հայրենիք։ Ատելություն, սեր , կարոտ, կորստի ցավ, այս ամենն ուղեկցել և շարունակում է ուղեկցել մեզ այս օրերի ընթացքում։ Մենք սովորեցինք միաժամանակ և՛ ատել, և՛ սիրել, սովորեցինք ժպտալ արցունքների միջից և շարունակել աղոթել, ամբողջ հոգով հավատալ, որ վերջը մոտ է, որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ Այս պայքարը մարտահրավեր է մեզ ամբողջ աշխարհի կողմից։ Պատմությունը կրկնվում է։ Աշխարհը փակել է աչքերն ու վաճառել հոգին։ Սակայն այս անգամ խաղի կանոններն ուրիշ են, քանի որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համախմբված։ Մենք պայքարում ենք ոչ միայն մեր տարածքների, այլ նաև մեր պատմության, մշակույթի ու հայ կոչվելու արժանի իրավունքի համար։ Ու որքան էլ կյանքից նեղացած լինենք, մենք պարտավոր ենք ապրել ու ապրել ոչ միայն մեր, այլ նաև այդ կյանքի համար պայքարած ու սեփական կյանքը զոհած հերոս տղերքի փոխարեն։
Ուշքի արի ,աշխա’րհ․․․․
Հպարտ եմ, տխուր եմ, ցավում եմ…. Մենք , որ սփռված ենք աշխարհով մեկ, ինչ լավ ենք համախմբվում վտանգի պահին ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարի շուրջ՝ մեծ ու փոքրով, հարուստ ու աղքատով…Ապրելու է ժողովուրդն իմ, որովհետև 18-20 տարեկան մեր զինվորները գիտեն իրենց արյամբ սահման գծել, զոհվել, բայց չզիջել ոչինչ։

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Գործնական քերականություն

  1. Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:
Սրա հիման վրա կլինի:
Անհամաձայնություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք:
Խոսքը նրա մասին է:
Ի՞նչ է հարբուխը:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տպավորություն չի թողնում:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

.2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերրորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Գործնական աշխատանք

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի։
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորդ(հայր)  ասա՝  հորդ(վարար)  անձրևից  հորթը(կովի ձագ) թրջվեց»:
3. Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:
4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը:- վարս
5. Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:- օ որպես
6. Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
7. Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:
8. Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ  պարտեզից  դուրս  կհանեք:
9.
Ուղղել սխալը. «Հոտի այծերից մեկն ընկավ հորը»;
10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:- պատանի
11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:
12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

«Լեզվի օրեր» նախագիծ

«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն:
Օխտը-յոթ, աստղունք-աստղեր, խնդիրք-խնդրանք,պահանջ, սեր, իգիթ-կտրիճ, էն-այն, հերվան, բինի, ուրթ-արոտավայր, չոլեր- անբնակ տեղ, էրեցիր, արին-արյուն,անգյուման-անհավանական, դագեն-վրան, կարենում-կարողանում, մարդի-մարդու, մտիկ-նայել, ավլուկ-ավելուկ, ընչի-ինչու, ուսած-ուսյալ, դոշ է տալիս-կրծքով պաշտպանել, յարս-սիրելի անձ, յարաբ-արդյոք, ջիգյար-լյարդ, ազիզ-թանկագին, մերս-մայրս, մին էլ-մեկ էլ, շհու-շվի, յալյա-սար, մուրազ-իղձ,փափագ, քուշուշք-քող,շղարշ, գյուլլա-գնդակ, գյուլում, կոխ-գոտեմարտ, լեն-լայն, փարդա-վարագույր, մեյդան-հրապարակ, նամարդ-ստոր, չեմ սիրի-չեմ սիրելու, խանչալ-դաշույն:

Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:
1.
Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:

4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:

6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ

11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:

14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:

21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵ

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Խիզախ զինվորները սիրվում էին բոլորի կողմից:

Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից:

Բացումն անընդհատ հետաձգում են:
Բացումն անընդհատ հետաձգվում է:

Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Սաղարթները շարժվում են մեղմ քամուց:

Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու նիզակից:

Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:
Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությունից:

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Նրա ազնվահարմ նայվածքը հմայում է բոլորին:

Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել:
Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շահել:

Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Ձյունի ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը:

Այդ կենդանին`ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Պոետները գրեթե չեն գովերգել ադ կենդանուն`ուղտին:

Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Թռչունի կռնչյունը խախտեց գիշերվա անդունդը:

Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:
Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:
Առաջին ձյունը փակում էր մթնաձոր տանող միակ արահետը:

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Ուղիղ և անուղղակի խնդիր

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:

Օր.՝

  • Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:
  • Երկինքը ծածկվեց ամպերով:
  • Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:

Առաջադրանքներ

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  1. Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
    Համեղ ուտելիքը պատրաստվում էր աղջկա կողմից:
  2. Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
    Նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժից:
  3. Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
    Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղով:
  4. Ամպերը պատեցին  երկինքը:
    Երկինքը պատվեց ամպերով:
  5. Տանտերը ներս հրավիրեց հյուրերին:
    Հյուրերը հրավիրվեցին տանտիրոջ կողմից:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  1. Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
    Քամին հալածում էր մառաղուղի թանձր քուլաները:
  2. Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
    Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց:
  3. Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
    Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշտարակները:
  4. Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
    Պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկում էին պարսպի ներսը:
  5. Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:
    Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդին:
Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները

Բառը կամ  բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։  Օրինակ` Արևը վերևից մեզ  ժպտում է։
Նախադասությունը կազմվում  գլխավոր և  երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները  լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ով , ինչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները  լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչը, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և  պարագաներ։

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝  նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ`Քամին փչում է ։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ,  կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝  Սև ամպերը հետզհետե խտացան)։

 

Տրված համառոտ նախադասությունները դաձնել ընդարձակ։

  • Մեքենան մխրճվեց-  Երկար ժամանակ օգտագործվող հին մեքենան մխրճվեց ճահճի մեջ։
  • Ծովը վրդովում է – Քամուց խաղաղ ծովը վրդովում է։
  • Մենք մեկնեցինք- Հայրենիքի կարոտը սրտերում՝ մենք մեկնեցինք երկրից
  • Տղաները պայքարում են- Տաքարյուն տղաները պայքարում են
  • Վարդերը թառամեցին- Այգում երկար ժամանակ աճող գեղեցիկ վարդերը կլիմայական վատ պայամնների պատճառով թառամեցին։
  • Դու մարդ ես- Դու ազնիվ մարդ ես։

 

 

Posted in Հայոց լեզու 12-րդ դասարան

Ամփոփիչ աշխատանք

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:Անբանություն
    անհերքելի
    անօգնական
    դժկամություն
    համատիրություն
    համագյուղացի
    հակամարտություն
    ստորերկրյա
    փոխհարաբերություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց -զրուցակից, հարցազրույց
    գույն – գույնզգույն, գունաթափ
    վեճ – բանավեճ, վիճահարույց
    տուն – տնաքանդ, հյուրատուն
    բույս – բուսակեր, դեղաբույս
    մատյան – մատենադարան, հուշամատյան
    երկու – տասներկու, երկմիտ
    սեր – հայրենասեր, սիրահար
    ձայն- ձայնակից, բարձրաձայն
    ուղի- ուղեկից, խճուղի3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Անսպասելի անակնկալից լեղին ճաքեց։
    Իմանալով իրենից երկար ժամանակ թաքցված լուրը արյունը գլխին խփեց։
    Երեկոյան հավաքեց բոլորին և ուղիղ ժամը տասներկուսին հոգին ավանդեց։
    Երեկ դպրոցում բարկացած ուսուցիչը տղային անարգանքի սյունին գամեց։
    Աղջկա կյանքն անցավ արցունք աչքերին՝ ամուսնու ճամփան պահելով։
    Ականջի հետև գցելով առօրյա գործերը՝ ոչնչի չես հասնի։

    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ-
    Սոդոմ և Գոմոր – անառակություն
    քավության նոխազ
    բաբելոնյան աշտարակաշինություն:

  3. Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից, բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:
Սան Մարինոն գաճաճ պետություն էր։ Անյտեղ կար մի բանտ։ Բանտից փախել էր մի կալանավոր։ Նրա փախուսը անհանգստացրել էր աշխատակիցներին։ Փախուստի դիմած կալանավորը այդ բանտի միակ բանտարկյալն էր։