Posted in Էկոլոգիա

Շրջակա միջավայրի մաքրությունը, որպես լավագույն բնութագիր

708b6522cc2ca425cf344a4219d816a3

Կյանքի յուրաքանչյուր փուլում մենք սովորում ենք։ Մանկապարտեզում սվորում ենք գույները, կրտսեր դպրոցում սովորում տառերն ու թվերը, հետագայում ավելանում են տարբեր առարկաներ, որոնք ծանրաբեռնում են մեզ և որոնց մեծ մասը հետագայում մոռանում ենք։ Դպրոցին հաջորդում է համալսարանը, իսկ  հետագայում աշխատանք։ Սակայն այս ծանրաբեռնված կյանքի ռիթմով շարժվելիս մոռացության ենք մատնում ամենակարևորը։ Մոռանում ենք արաժանապատիվ քաղաքացու ձևավորման կարևորությունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ շատ քիչ դպրոցներում են երեխաներին սովորեցնում, որ աղբը չի կարելի գետնին թափել, որ կան նախատեսված ԱՂԲԱՆՆԵՐ։ Շատ ծնողներ իրենց տված դաստիարակության մեջ չեն ընդգրկում <<շրջակա միջավայրը մաքուր պահել>> հասկացությունը։
Ես սովորում եմ կրթահամալիրում առաջին դասարանից և վստահորեն կարող եմ ասել, որ կրթահամալիրը դաստիարակել է ինձ, որպես լավ քաղաքացի։ Ամեն օր մաքրելով մեր շրջակա միջավայրը սեփական փորձի հիման վրա հասկանում էինք, որ աղբը չի կարելի նետել ուր պատահի։ Մեր դաստիարակության մեջ ընդգրկել էին ամենակարևորներից մեկը, որը ցավոք հաճախ մոռացության է մատնվում։
Այժմ ես ինքս եմ հորդորում, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի շրջակա միջավայրի մաքուր լինելու կարևորությւոնը և պատասխանատու լինի սեփական արարքների համար։ Եվ ի վերջո  մեզ շրջապատող տարացքի մաքրությունը դա սեփական անձի լավագույն բնութագիրն է։

 

Posted in Գրականություն 11-րդ դասարան

Տարբեր ժողովուրդների առակներ

Մեքսիկական առակ

Ճանապարհ դեպի հարստություն

Ժամանակին ապրում էին երկու ընկերներ՝ Խուանը և Պեդրոն։ Պեդրոյին հանգուցյալ ծնողները կտակել էին մեծ հարստություն, իսկ Խուանը շատ աղքատ էր։
Մի առավոտ Խուանը եկավ իր ընկերոջ մոտ և հարցրեց․
– Ասա ինձ խնդրեմ, Պեդրո, կգտնվի՞ քեզ մոտ ավելորդ գերան։
– Կգտնվի,- պատասխանեց Պեդրոն,- իսկ քեզ ինչո՞ւ է պետք։
– Ես տուն եմ կառուցում և գերանների քանակը բավարար չէ։
– Եթե այդպես է վերցրու,- ասաց Պեդրոն,- վճարել հարկավոր չէ, ես քեզ այն նվիրում եմ։
Խուանը չունենալով ոչ մի կասկած վերցրեց գերանը և գնաց կառուցելու իր տունը։ Այն ստացվեց բավականին լավ, նույնիսկ ավելի բարձր քան Պեդրոյի տունը։
Պեդրոն լցվեց նախանձով, երբ տեսավ Խուանի նորակառույց տունը։ Գնաց Խուանի մոտ և ետ պահանջեց իր գերանը։
– Ինպե՞ս քեզ այն վերադարձնեմ,- ասաց Խուանը,- եթե ես այն տամ՝ տունս կփլուզվի։ Ուզո՞ւմ ես, ես քեզ կվճարեմ, կամ գյուղից քեզ նոր գերան կբերեմ։
-Ո՛չ,- պատասխանեց Պեդրոն,- ինձ միայն իմն է պետք։
Երկար վիճելուց հետ, Խուանը չկարողանալով համոզել Պեդրոյին բարկացավ և հայտարարեց․
– Չե՛մ վերադարձնի քո գերանը, և վե՛րջ։
– Տես Խուան, ես կբողոքեմ թագավորին։
– Խնդրե՛մ, կարող ես բողոքել։
– Եթե այդպես է, հաջորդ երկուշաբթի կգնանք թագավորի մոտ,- ասաց Պեդրոն։
– Երբ ցանկանաս։ Ես պատրաստ եմ։
Եկավ երկուշաբթին, և երկուսով պատրաստվում էին գնալ արքունիք։ Պեդրոն, ով ամբողջ կյանքում պաշտում էր փողը, իր հետ վերցրեց բավականին շատ արծաթե դրամներ։ Իսկ Խուանը չուներ գումար և ճանապարհի համար վերցրեց իր հետ խաշած բրինձ և ձուկ։
Խուանը բացեց իր սննդի փաթեթը և սկսեց ուտել։ Պեդրոն նույնպես քաղցած էր, սակայն ի՞նչ կարող էր գնել նա ճանապարհին։ Խուանը մեծահոգաբար հրավիրեց իր հետ ճաշելու, և նրանք երկուսով լավ ճաշեցին և շարունակեցին ճանապարհը։ Հասան արքունիք․
– Ի՞նչ հարցով եք եկել ինձ մոտ,- հարցրեց թագավորը։
– Ես եկել եմ Ձեզ մոտ Խուանից բողոքելու,- պատասխանեց Պեդրոն,- Նա վերցրել է իմ գերանը և չի ցանկանում վերադարձնել։
– Այդպե՞ս է եղել,- հարցրեց թագավորը Խուանին։
Խուանը թափահարեց գլուխն ու ավելացրեց․
– Սակայն երբ մենք գալիս էինք այստեղ, Պեդրոն կերավ իմ ուտելիքի մի մասը։
– Ահա և իմ որոշումը,- ասաց թագավորը,- Թող Խուանը վերադարձնի գերանը Պեդրոին, իսկ նա իր հերթին վերադարձնի Խուանին նրա ուտելիքը։
Այդ որոշմամբ նրանք վերադարձան ետ։ Հասնելով տուն Խուանը հանեց Պեդրոի գերանը, վերցրեց մի սուր ածելի և գնաց իր ընկերոջ տուն։
-Ահա և քո գերանը,- ասաց նա,- Իսկ հիմա, ես ցանկանում եմ վերցնել իմ բրինձը և ձուկը։
Պեդրոն վախեցավ և մռթմռթաց․
– Լավ կարող ես գերանը չվերադարձնել։
– Ոչ,- պատասխանեց Խուանը,- թագավորի որոշումը պետք է կատարել։
– Մի եղիր այդքան անսիրտ,- խնդրեց նա,- եթե դու հրաժարվես քո պահանջից, ես քեզ կտամ իմ կարողության կեսը։
-Ոչ,- ասաց Խուանը,- ինձ հարկավոր է միայն իմ բրինձն ու ձուկը։
Նա բռնեց Պեդրոյի ուսից և ածելին մոտեցրեց նրա որովայնին։
-Մի վնասիր ինձ,- վախից բղավես Պեդրոն,- ես կտամ քեզ իմ ամբողջ ունեցվածքը։
Այդպես Խուանը դարձավ գյուղի ամենահարուստ մարդը։

Posted in Գրականություն 11-րդ դասարան

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լի նում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:
  Մի  ան. ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճա.  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ա.բո. ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնոր.ներն  ամեն  ան.ամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  մի.ի  ա.բո.ջ  ջուրը,  և  մ.այն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լի.ն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողություն խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  1. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
  2. Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
    Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել         ամ բողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:
Posted in Անգլերեն 11-րդ դասարան

Goals are good for you

03a2df000384973a58f6f3c055601f28

Our life is made up of goals. They make us move forward, develop, educate ourselves and the most important they teach us to strive, to strive for the unreal․ Goals are life companions, and without them, life becomes meaningless, colorless. We learn during our whole life, then work and we do all of this to achieve our goals, goals which seemed impossible many years ago. We live because we have strives, goals and when we suddenly stop having goals, we will stop living․
Posted in Անգլերեն 11-րդ դասարան

Eating chips helps you study better

9471a85c68f66a681a0a66e033c1c122

  • According to some researches, it seems that eating chips makes you an excellent student!
    This happens when you do a boring and demanding activity like studying. All know that chips are tasty and it is enjoyable to eat them. So chips appear to be a reward for the paragraph that you’ve just studied and you’re encouraged to study another.

 

 

  • If you don’t eat or you don’t like chips you can replace that with other snacks which you like.
  • Here are some snacks which are more healthy  but aren’t inferior to chips.
  1. chocolate bars
  2. fruits or vegetables
  3. nuts

Chocolate bars

e356b1921568d3b600e97d16ddaf69ff

Chocolate has no end of blissful, health-promoting properties that support a positive mood and the ability to think clearly and focus. So chocolate bars are the most preferred snacks among students.

 

 

Fruits and Vegetables

0a6b63fc72062037ab79428d447bc23f

In fruits and vegetables have a lot of important vitamins which provide our energy during the all day and help the brain working.
Fruits with favorite yogurt or vegetables with favorite sauce are good type of snacks during the study.

 

 

 

 

Nuts

26b3268be06b1d2f05872e6a6a54fe85

Nuts are usually high in fat, the fat they contain is a healthy type that our body needs. Nuts fat is equal to the fat of chips but don’t worry you will not gain weight. So nuts are healthy snack options.

 

 

 

  • In this video you can find interesting types of  study snacks

 

 

Posted in Պատմություն 11-րդ դասարան

Իմ տունն իմ ամրոցն է

Տուն, ընտանիք սրանք կարծես այն բառերն են, որոնք ասելիս ակամայից ժպիտ է առաջացնում և ներսդ լցնում ջերմությամբ։ Մենք մեծանում ենք ժամ առ ժամ, րոպե առ րոպե և գնալով հեռվանում տնից (մի պահ ետ նայեք, և կտեսնեք, որ դա իրոք այդպես է)։ Մեծանալով, մեր առօրյան լցվում է զանազան հանդիպումներով, գործերով, խնդիրներով, և երազանք է դառնում մեկ օր ամբողջովին տանը մնալը։ Անկախ տարիքից մենք բոլորս ձգտում ենք դեպի տուն, դեպի այն վայր, որտեղ բոլորն իրական են, և մենք նույնպես։
Ընտանիքն առանց ավանդույթների նման է անգույն նկարի։ Իմ ընտանեկան ներկապնակում կան բազմաթիվ գույներ, սակայն ամենասիրելին ինձ համար դրանք ճամփորդական գույներն են։
Արդեն 5 տարի է ինչ ամբողջ ընտանիքով, օգոստոսի երկրորդ կիրակի օրը բարձրանում ենք Ղալթախչի Սուրբ Հովհաննես մատուռ։ Հնարավոր է անհետաքրքիր թվալ ամեն տարի նույն վայր գնալը, սակայն կարող եմ ասել, որ դա նման է գրքի։ Վերընթերցելով գիրքը, դու գտնում ես նոր իմաստ, բացահայտում ես քո փոփոխությունները, կարողանում ես համեմատել անձդ մի քանի տարի առաջ և հիմա։ Դրանք բավականին նման են իրար։ Ամեն տարի բարձրանալով հասկանում եմ, որ փոխվել են նպատակներս, փոխվել եմ ես, այն ճանապարհը, որ մի քանի տարի առաջ թվում էր բարդ և անանցանելի, ապա այժմ դարձել է հեշտ և հաճելի։
Տուն, ընտանիք փոխկապակցված բառեր են։ Տունն առանց ընտանիք արժեզրկվում է՝ վերածվելով դատարկ քարե կառույցի։ Իսկ ընտանիքը ձևավորում և ձեռք է բերում յուրօրինակություն ավանդույթների, հիշողությունների, վառ զգացողությունների շնորհիվ։

 

 

 

 

 

Posted in Մաթեմատիկա 10-րդ դասարան

Առառաջադրանք մասյիսի 11-15

1)Լուծել հավասարումները

ա) |5𝑥−2|=3             x=1  x=-1/5
բ )|-6x+8|=1          x= 3±√2  x=3
գ) |2lgx-3|=1             x=10
դ) |sinx-0,5|=0,5    x= 𝜋𝑘 , 𝑘∈𝑍
ե) |2x-1|=2x+1-5    x=1
զ) |4𝑥−1|+6x=3       x=0,4
է) {y=1+x  xy=25      x=5  x=1/25

1.Գտեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե հիմքի անկյունագիծը 5մ է, հիմքի կողմերից մեկը`3մ, իսկ բարձրությունը` 2մ:
Պատ՝ 24սմ³

24

2.10սմ շառավիղով և 15սմ բարձրությամբ կաթսան լիքը լցված է կաթով: Տնտեսուհին ուզում էր դատարկել այդ կաթսան կաթը լցնելով մյուս կաթսայի մեջ, որի շառավիղը 9սմ է, իսկ բարձրությունը`18սմ: Կհաջողվի դա նրան անել:
Պատ՝ ոչ չի հաջողվի

3. Միահարկ տունն ունի 3,2մ բարձրություն և անհրաժեշտ է, որ նրա կտուրը լինի բուրգաձև: Ինչ բարձրություն պետք է ունենա այդ բուրգը, որպեսզի տանիքի ծավալը 6 անգամ փոքր լինի տան ծավալից:
Պատ՝ 1,6մ

1.6

4. Կինոթատրոնի առաջին շարքի բոլոր տոմսերը վաճառվել են: Տեղերը համարակալված են հաջորդաբար՝սկսած 1-ից: Տեղերից մեկի համար սխալմամբ վաճառվել էլ րացուցիչ տոմս: Այդ շարքի բոլոր վաճառված տոմսերի նստելատեղերի համարների գումարը  857  է: Ո՞ր նստելատեղի համար է վաճառվել երկու տոմս:
Պատ՝ 37-րդ նստատեղի համար

5. Քառանիշ թվի առաջին թվանշանը 7 է: Եթե այդ թվանշանը տեղափոխենք վերջին տեղը, թիվը կփոքրանա 864-ով: Գտնել սկզբնական թիվը:
Պատ՝ 7681

 

 

 

Posted in Քերականություն

Թեյի փաթեթի պատմությունը

Թեյի փաթեթի պատմությունը սկսվել է մոտ հարյուր տարի առաջ։ Ի սկզբանե թեյը փաթեթավորում էին մետաղական տուփերի մեջ(մենք այժմ էլ կարող ենք տեսնել այն խանութներում)։ Դրանք պահպանում էին թեյն արևի ճառագայթներից, խոնավությունից և օդից։

Սակայն Նյու Յորքի առևտրական Թոմաս Սալիվանը հազար ինը հարյուր չորս թվականին որոշում է փոխել փաթեթի ձևը՝ թեյը տեղավորելով մետաքսե փոքրիկ պարկերի մեջ։ Տեսնելով նոր փաթեթավորումը զարմացած գնորդները՝ չբացելով պարկիկները իջեցնում էին այն բաժակի մեջ և, ի զարմանս իրենց, թեյը պատրաստ էր։ Եվ ահա տասնհինգ տարի անց կարգավորվեց փաթեթավորված թեյի վաճառքը։

istorija-chajnogo-paketika-2

 

Այս ամենով թեյի փաթեթավորման պատմությունը չավարտվեց, այլ հակառակը՝ նոր ընթացք ստացավ։ Մի քանի անգամ փոփոխվեց պարկիկի ձևը և որակը։ Թանկարժեք մետաքսը փոխարինվեց շղարշով, որը թեյին տալիս էր տհաճ համ։ Այդ իսկ պատճառով շարունակեցին փնտրել համապատասխան հարմար նյութեր թեյի փաթեթների համար։

istorija-chajnogo-paketika-3

 

Եվ վերջապես ամերիկացի ինժեներ Ֆեյեմ Օսբորնը, ով աշխատում էր թղթե գործարանում, հայտնաբերեց հատուկ թուղթը։ Սկզբից այդ թղթի հիմքը մանիլյան կանեփն էր, իսկ հետո փոխարինվեց ռեյոնով, որն ուներ ծակոտիներով կառուցվածք և հիանալի անցկացնում էր ջուրը չկորցնելով իր ամրությունը։

istorija-chajnogo-paketika-4

 

Փաթեթների ձևավորումը նույնպես փոխվեց։ Եթե առաջ դրանք կարում էին թելով, ապա հատուկ, բարակ թուղթ ստեղծելուց հետո, սկսեցին օգտագործել տաք ճնշման եղանակը։ Այդ դեպքում փաթեթների թեյի համը ավելի հագեցած էր, խիտ, քան սովորական տերևով թեյինը։

istorija-chajnogo-paketika-5

Այդ փաստից առաջացան մտահոգություններ, թե փաթեթներում կարող է լինել, ոչ թե բնական թեյ այլ մնացորդները, որի շնորհիվ էլ կատարվում է արագ պատրաստումը։ Իրականում փաթեթի թեյը տարբերվում է տերևային թեյից միայն իր մանրացման աստիճանով։ Թեյի փաթեթները լցվում են հատուկ թեյի տեսակով՝ fannings, որը չափսերով փոքր է սովորական տերևային թեյից։

beverage-blur-cup-370018-1200x875

Ինչքան փոքր է թեյի տերևի չափսն այնքան շուտ է այն պատրաստվում, քանի որ փոքրիկ տերևիկները ավելի շուտ են տալիս իրենց պարունակությունը և ըմպելիքը դարձնում են ավելի խիտ և հագեցած։

Posted in Պատմություն 11-րդ դասարան

Մայիսյան հավաք

Ասելով պատմություն կամա թե ակամա առաջին բանը, որ պատկերացնում ենք՝ անվերջանալի տարեթվերն են։ Պատմության դասագրքերը, որոնց շարադրանքը հասկանալու համար բառարաններ են հարկավոր, հիշեցնում են գրականության դասագրքեր։
Սակայն մենք դուրս ենք եկել այդ կաղապարներից և բացահայտել պատմություն առարկան նորովի։
Պատմության դասերին միշտ սիրով եմ հաճախում, քանի որ ամեն դասը մի բացահատում է, մի քննարկում, տեսակետների բախում, բանավեճ, որնք ժամանակ առ ժամանակ տևում են մի քանի դաս, քանի որ մեկ դասաժամը պարզապես չի բավարարում։
Մի բան եմ հասկացել, որ դասի լավ կամ վատ լինելը, միայն ուսուցչից կախված չէ, և եթե անկեղծ՝ հիմնականում դա կախված է մեզանից՝ սովորողներիցս։ Մեր պատմության խմբում բոլորս տարբեր ենք, տարակարծիք և այս ամենի շնորհիվ էլ դասն անցնում է հետաքրքիր։
Մեր քննարկումները չեն սահմանափակվում այն թեմաներով, որոնք գրված են դասագրքերում։ Դիտարկում ենք առարկան իր մյուս՝ ավելի գունավոր և պատկերավոր կողմից։ Ուսումնասիրում ենք մեր հին ավանդույթները, մշակույթը։ Կատարում ենք համեմատություններ ներկայում և անցյալում կատարված իրադարձությունների միջև։
Բացի քննարկումներից հասցրել եմ նաև մասնակցել երկու տարբեր նախագծերի, որոնք մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։
Առաջին նախագիծը եղել է այց դեպի <<Վան Արդի>> գինու գործարան, որի տպավորություններով կիսվել եմ բլոգում։
Երկրորդը դա հանդիպում էր Տիկին Աննայի հետ, ով հիմնադրել է <<Օրրան>> բարեգործական հիմնադրամը։ Հանդիպման մասին նույնպես կարող եք գտնել բլոգում։
Այս ամենն ամփոփում չէ,քնաի որ անկախ ստեղծված իրավիճակից մենք շարունակում ենք աշխատել և մայիսն էլ իր նոր աշխատանքներով, նոր մտքերով ընթացքի մեջ է։