Posted in Ճամփորդություն, Անգլերեն 9-րդ դասարան

Գյումրի

Կրկին ճամփորդություն դեպի Գյումրի: Այս անգամ արդեն տիկին Սիլվայի հետ միասին, գնացինք բացահայտելու Գյումրին իր ողջ գեղեցկությամբ: Այսպիսով` ապրիլի 7-ին, ժամը ութին գնացքով ուղևորվեցինք դեպի Գյումրի: Մինչ Գյումրի հասնելը դեռ երեք ժամ կար: Մենք այդ երեք ժամվա ընթացքում խաղացինք, պարեցինք, երգեցինք, ընթերցեցինք Չարենց, Թումանյան, Շեքսպիր և պլանավորեցինք մեր հետագա անելիքները: Մի պահ, երբ մոտավորապես  երեսուն րոպե էր մնացել հասնելուն Գյումրի, նայեցինք պատուհանից դուրս և տեսանք հայ-թուրքական սահմանը: Մենք հեռվից տեսնում էինք այն հողերը, որը մեզ էր պատկանել շատ տարիներ առաջ: Բոլորս լուռ էինք և այդ ամենը այնքան ազդեցիկ էր: Հասնելուն պես Գյումրի ուղևորվեցինք դեպի կենտրոնական հրապարակ: Գյումրին ամեն անգամ նորովի է բացահայտում իր ճարտարապետական գեղեցկությունը: Մենք ուղակի մի քանի ժամ թափառում էինք Գյումրու փողոցներով հիանալով յուրաքանչյուր շենքի գեղեցկությամբ: Գյումրին ինձ համար տարբերվում է իր հնությամբ, երբ մտնում ես Գյումրի ամեն մի քարի մեջ կարողանում ես կարդալ իր պատմությունը, զգալ իր հնությունը և արժեվորել այդ ամենը: Գյումրեցիները ուղղակի հիանլի մարդիկ են, նրանք  միշտ ժպտում են, ծիծաղում, կատակում և ստիպում են, որ դու էլ ժպտաս:  Գյումրեցիները նաև շատ կամեցող են: Երբ  այցելեցինք <<Յոթ վերք>> եկեղեցի, որը Գյումրու ամնեահայտնի եկեղեցիներից մեկն է, մի տատիկ մոտեցավ մեզ և ասաց, որ այս եկեղեցում պահված ամեն մի երազանք, ցանկություն իրականանում է: Հաջորդ վայրը ուր պետք է այցելեինք դա Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ: Թանգարան մտնելով այնքան մեծ բավականություն ստացանք: Տեսանք դերասանի ննջասենյակը, բեմական հագուստները, հայելին և տարբեր իրեր նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից: Մեծ բավականություն ստացած ուղևորվեցինք դեպի Իսահակյանի տուն-թանգարան: Իհարկե այս թանգարանը ավելի մեծ էր և ընդարձակ, սակայն նույն քան հետաքրքիր էր որքան Մհեր Մկրտչյանինը: Նաև այցելեցինք Շիրազի տուն-թանգարան: Թափառումները շարունակվում էին, և այս անգամ դեպի թատրոն: Մենք թատրոնի դիմաց նստեցինք, նկարվեցինք, ճաշեցինք և մի փոքր հանգստացանք: Արդեն մոտենում էր ժամը վեցը և մենք պետք է շտապեինք դեպի կայարան: Ետ  գալու ճանապարհին բուռն քննարկում սկսվեց գնացքում: Բոլորը սկսեցին հայտնել իրենց կարծիքը և պատմել ստացած տպավորությունների մասին: Ժամանեցինք Երևան երեկոյան ժամը իննին, մեծ տպավորություններով և հաջորդ ճամփորդության սպասումով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s